Չմենի բազմածաղիկ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Cotoneaster multiflora
|
Հատուկ պահպանություն |
|
![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Wikispecies-logo.svg/17px-Wikispecies-logo.svg.png) [{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
![uselang=hy}}](//upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Commons-logo.svg/15px-Commons-logo.svg.png) [{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Չմենի բազմածաղիկ (լատին․՝ Cotoneaster multiflora), վարդազգիների ընտանիքի չմենի ցեղի բույս։
Կիսամշտադալար, ուղղաձիգ թուփ է՝ մինչև 2 մ բարձրությամբ, բարակ, կորացած ճյուղերով, որոնք մերկ են, փայլուն, կարմրագորշավուն (երիտասարդ ընձյուղները ծածկված են նուրբ, կանաչադեղնավուն, թաղիքանման մազմզուկներով)։ Տերևները լայն ձվաձև են, ձվաձև, էլիպսաձև կամ լայն, հակառակ ձվաձև, 1,5-5 սմ երկարությամբ և 1,8-4 սմ լայնությամբ, բութ, փոսիկավոր գագաթով, կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով, վերևի կողմից մուգ կանաչ, մերկ, ներքևի կողմից մերկ կամ սկզբում ծածկված նուրբ աղվամազով, հետագայում թափվող կամ նոսրացող։
Ծաղիկները 6-20-ական, հավաքված են ուղղաձիգ վահաններում։ Բաժակի խողովակը մերկ է կամ թեթևակի մազմզուկապատ։ Բաժակաթերթիկները լայն եռանկյունաձև են, թարթիչաեզր, ավելի հաճախ՝ կարմրավուն։ Պսակը ունի 1 սմ տրամագիծ, կլորավուն, տարածված պսակաթերթիկներով, սռնակները 2 հատ են, երբեմն՝ 1: Պտղաբույլերը ուղղաձիգ են, պտուղները վառ կարմիր, երկարավուն, հակառակ ձվաձև կամ համարյա գնդաձև, 0,6-1 սմ երկարությամբ և 0,3-0,7 սմ լայնությամբ, երկու սերմերով։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Տարածված է Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Կենտրոնական Չինաստանում, ժայռուտներում և լեռների քարքարոտ լանջերի թփուտներում։ Հայկական ԽՍՀ-ում աճում է Սևանի ավազանում, Վայքում, Մեղրիում, վերին լեռնային գոտում՝ քարքարոտ լեռնալանջերում։
Բարձր է գնահատվում խոշոր ծաղիկների և դիմացկունության շնորհիվ[1]։